Ուռուցքաբանություն
Թոքի քաղցկեղ․ աշխարհամարտերի ժառանգություն. oncology.am
Թոքի քաղցկեղի և ծխելու կապը ապացուցել է բրիտանացի բժիշկ սըր Ռիչարդ Դոլը։ Իր շնորհիվ մարդկությունն այսօր վերացնում է երկու համաշխարհային պատերազմի սարսափելի արձագանքը․ ծխելու համընդհանուր համաճարակը։
Դեռ 100 տարի առաջ թոքի քաղցկեղը հազվագյուտ հիվանդություն էր։ Երկրորդ աշխարհամարտի ավարտին Եվրոպայում այդ քաղցկեղով հիվանդացությունը տղամարդկանց մոտ աճեց վեց անգամ, կանանց մոտ՝ երեք։ Միտք առաջացավ, որ այդ երևույթը ինչ-որ կերպ կապված է ծխախոտի վաճառքների աճի հետ։
Ծխելը բթացնում է վախի և քաղցի զգացումը, ինչն էլ այն զինվորների համար հարմար սովորություն է դարձնում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմաճակատում հայտնվեց եվրոպացի երիտասարդ տղամարդկանց մեծամասնությունը, և այն տղամարդիկ, որոնք վերադարձան, մնացին մոլի ծխող։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կանայք ևս հայտնվեցին ռազմական գործողությունների գոտում, և նրանց կեսը ևս սկսեց ծխել։
Պատերազմի ավարտից անմիջապես հետո բրիտանական կառավարությունը հանձնարարեց ասթմայի մասնագետ Ռիչարդ Դոլին (1912-2005թթ․) ուսումնասիրել թոքային ախտաբանությամբ հիվանդների կենսակերպը։ Նրան օգնական նշանակեցին վիճակագիր Օսթին Հիլին (1897-1991թթ․).
Հինգ տարվա ընթացքում նրանք համեմատեցին 1018 լոնդոնաբնակի սովորություններն ու կյանքի հանգամանքները։ Նրանց 50%-ն ուներ թոքի քաղցկեղ, իսկ մնացած 50%-ը՝ այլ քրոնիկ հիվանդություններ։ 1950 թվականին գիտնականները հասկացան, որ խնդիրը ծխելն է։ Տպագրվեց Դոլի հոդվածը իր հանրահայտ եզրակացությամբ․ «Ուռուցքի զարգացման հավանականությունը համեմատական է ծխելու հաճախականությանը․ Այն մոտ 50%-ով բարձր է օրական 25 և ավելի սիգարետ ծխողների մոտ, քան չծխողների»։
Կասկածներ կային, որ միգուցե Լոնդոն քաղաքը ինչ-որ առաձնահատկություն ունի։ Անգամ ինքը Դոլը կարծում էր, որ ավելի մեղավոր է էկոլոգիական վատ իրավիճակը։ Բայց նույնիսկ էկոլոգիապես ամենամաքուր շրջաններում հաշվարկների արդյունքները նույնն էին։ Մինչև 1954 թվականը Դոլի խումբը մշակեց անգլիացի 20 հազար բժշկից ստացված տվյալները։ Նրանց եզրակացությունները հաստատեցին նաև ԱՄՆ և այլ երկրների հետազոտողները։
Դոլն այդ խնդրին նվիրեց կյանքի 50 տարին։ Նա հետևեց ծխողների մի ամբողջ սերնդի կյանքի ընթացքին՝ օրորոցից մինչև մահ, և հայտնաբերեց, որ միջինում ծխողները 10 տարի ավելի պակաս են ապրում, իսկ նրանց երեխաներն ավելի հաճախ են հիվանդանում ՍՇՎ-ով, և ավելի հակված են հանկարծակի մանկական մահվան սինդրոմի։ Եղան նաև լավ նորություններ․ պարզվեց որ ծխելուց հրաժարվելը երբեք էլ ուշ չէ․ ծխախոտից հրաժարումը երկարացնում է նույնիսկ մեծահասակների կյանքը։ Իսկ ամբողջ երկրագնդի մասշտաբով ծխախոտը ավելի շատ մարդ է սպանում, քան բոլոր ավտովթարները, սպանություններն ու ինքնասպանությունները միասին վերցրած։
1971 թվականին Մեծ Բրիտանիայի թագուհին Դոլին ասպետական տիտղոս շնորհեց, և նրան այլևս պետք էր կոչել «սըր»։ Բայց սըր Ռիչարդի համար ամենամեծ պարգևը եղավ ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ շրջանակային կոնվենցիան, որը 2005 թվականի փետրվարի 27-ից պարտադիր է բոլոր ստորագրած երկրների համար: Դոլը մահացավ 2005 թվականի հուլիսի 24-ին և հասցրեց տոնել այդ հաղթանակը։
19.03.2020 Կարդացեք նաև
28.08.2023
06.12.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
